Ընտանիքում բոլորը հիշում են սեպտեմբերի 19-ը, երբ սկսվեց պատերազմը։ Հրետակոծությունից վախեցած՝ Լիլիթն ու Ժենյա տատը թողել են տունն ու վազել գյուղի միակ ապաստարանը, իսկ ընտանիքի տղամարդիկ մնացել են տանը:
Ընդգծվել է, որ նման ուշացած այցը կարող էր միայն արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության հետևանքները։
Որ հարձակումը սկսվեց, դպրոցում են եղել էրեխեքը, լացելով, վազելով եկել են տուն, տղամարդիկ պոստերում են եղել։ Մեքենաներ եկան, մեզ տարան Ստեփանակերտ, մի հինգ-վեց օր մնացինք, մեկ էլ ասեցին՝ պետք է գնաք Հայաստան։ Ոչինչ չունենք էստեղ, սաղ թողել ենք էնտեղ։
Եվրոպացի պատգամավորներն առաջարկում են, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում, նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 3-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանի գերեզմանից քիչ հեռու տեղի ունեցավ Ներոն Մելքումյանի հուղարկավորությունը։
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականույթյունը:
Սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ հայաթափվել է Արցախը, բողոքի ակցիաների պատճառ է դարձել ոչ միայն օտարերկրյա պետություններում հայերի, այլև օտարազգիների շրջանում։
Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Ավանեսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա։